Շատրվան` փողոցի ասֆալտի տակից․ պայթած խողովակի հետևանքով Կոմիտասի պողոտան ջրով ողողվել է (տեսանյութ)
Երևանի Կոմիտասի 63 հասցեում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ տեղի է ունեցել ջրի արտահոսք։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWSPRESS.am-ի թղթակիցը։
Վնասվել է կոյուղագիծը, ինչի հետևանքով ջուրն ամբողջ թափով ծակել է ասֆալտն ու շարտրվանի նման դուրս բխել գետնի տակից։
Ականատեսների փոխանցմամբ` արդեն մեկ ժամից ավելի է, ինչ ջուրը շատրվանում է։ Անցորդներն ու տեղի բնակիչները փորձել են կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, սակայն նրանց դեռևս չի հաջողվել, ու ջուրը շարունակում է շատրվանել։