Որևէ մեկը չի ասել, թե խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու․ Արթուր Հովհաննիսյան
Ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։
«Որևէ մեկը չի ասել, թե խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու, բազմաթիվ դրվագներում դեռևս մեր մոտեցումները հեռու են իրարից»,-ասաց նա։
հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանական կողմի առաջարկները կուսումնասիրվեն։
«Որքան էլ բարդ է իրավիճակը, որքան էլ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներ կան» , - ասաց Հովհաննիսյանը։