ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել և փոխել է Երասխի գործարանի վերաբերյալ գրառման բովանդակությունը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հրապարակել էր լուսանկար և հայտարարություն տարածել, որտեղ հայտնել էր, որ Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են, տեղափոխվում է այլ վայր։
Դիտորդական առաքելության Թվիթերյան էջում մասնավորապես գրվել է․ «Մեր ներկայաությամբ նպաստում ենք նյութի և սարքավորումների անվտանգ և ապահով տեղափոխմանը նոր վայր»։
Դրանից շատ չանցած նրանք վեևախմբագրել են գրառումը՝ հեռացնելով սարքավորումներն ու նյութերը նոր վայր տեղափոխելու հատվածը։
«Մեր ներկայությամբ նպաստեւմ ենք ավելի ապահով և ապահով միջավայրի ստեղծմանը»,-գրել են նրանք։