Մինսկի խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն է. Ջեյմս Ուորլիք
«Համանախագահները ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները չեն դատապարտել»,- այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը`պատասխանելով APA գործակալության հարցին:
Իսկ APA գործակալության այն հարցին, որ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներից առաջ համանախագահները կոչով դիմել էին ԵԽԽՎ-ին զերծ մնալ ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշումներից, ամերիկացի համանախագահը պատասխանել է. «Կողմերը հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընտրած գործելաոճին: Մինսկի խումբը այս հակամարտության կարգավորման գործում միակ ընդունված ձևաչափն է մնում»