Հարավաֆրիկյան Հանրապետությունում անհետ կորել է ավելի քան 100 մարդ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնող ոսկու հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով անհետ կորել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել արևելյան Մպումալանգա նահանգում։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ոսկու հանքում տեղի ունեցած փլուզման պատճառները պարզվում են։