Ճիշտ ուղու վրա ենք, կվերադառնանք ավելի ուժեղ. Էդուարդ Սպերցյան (լուսանկար)
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Հայաստան-Խորվաթիա խաղում մեր ազգային ընտրանու ավագի պարտականությունները կատարած Էդուարդ Սպերցյանը լուսանկար է հրապարակել հանդիպման սկզբից, երբ ինքն ու Խորվաթիայի ավագ Լուկա Մոդրիչը մասնակցում էին վիճակահանության:
Լուսանկարին կից Սպերցյանը գրել է.
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալություն սիրո և հավատքի համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում: Սա մեծ փորձ է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»: