Դավիթ Մանուկյանը՝ «Դավա»-ն, հոսպիտալացվել է
Բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը, ով հայտնի է «Դավա» կեղծանվամբ, Instagram-ում հայտնել, որ հոսպիտալացվել է։
Մանուկյանը լուսանկար է հրապարակել հիվանդասենյակից, որտեղ երևում է, որ նրան կաթիլային են միացրել։
«Անմոռանալի օր աշխատավայրում և խոստումնալից գիշեր հիվանդանոցում»,- գրել է բլոգերը։
Դեռ հուլիս ամսին նա գանգատվում էր ալերգիայից։
Մանուկյանը հայտնի է սոցիալական ցանցերում իր հումորային տեսանյութերով։ Նա ամենամեծ ժողովրդականությունը ձեռք բերեց 2019 թվականին, երբ սկսեց հանդիպել սկանդալային արտիստ Օլգա Բուզովայի հետ։ 2021 թվականին բլոգերն ու հեռուստահաղորդավարը բաժանվել են։ Մանուկյանի խոսքով՝ իրենց բնավորությունները պարզապես չեն համընկել։