Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին ակտիվորեն քննարկել վճարումների մեջ ազգային արժույթներին անցնելու հարցը
Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ քննարկում են սկսել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների՝ ռուբլու և լիրայի անցման տարածքների ընդլայնման շուրջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրին։
«Այժմ մենք մեր ռուս գործընկերների հետ ակտիվորեն քննարկում ենք այն ոլորտները, որտեղ կարող ենք անցնել ազգային արժույթների: Դուք գիտեք, որ գործընթացն սկսվել է էներգետիկայի ոլորտում, գազի գնումների մեր փոխազդեցությունից»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` Մոսկվայի և Անկարայի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, իսկ վճարումներում ազգային արժույթներին անցնելը երկու երկրի ղեկավարների պատվերն էր։