Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավոր` «Վիվառո» ընկերությունը խաղամոլություն է զարգացնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ կան, որ ամեն նստաշրջանին տարբեր օրենքներ են բերում՝ իբրև թե խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում, սակայն խաղամոլության թվերը մեր երկրում շարունակում են աճել, իսկ խաղամոլության գովազդն ու հնարավորությունը մարդկանց հեռուստաէկրաններից ներս է մտել տներ: 

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է շարքային երևանցու բնակարանում «Վիվառո» ընկերության կողմից առաջարկվող կոնկրետ շահումով խաղերի հնարավորությունը: Այսինքն՝ խաղամոլությունը մարդկանց տներում է խթանվում, ու հետաքրքիր զուգադիպությամբ խթանվում են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող «Վիվառո» ընկերության առաջարկած խաղերը: 

Հեռակառավարման վահանակի միջոցով մտնում ենք հեռուստացույցում առաջարկվող ծրագրերի բաժինը, իջնում ներքև, ապա՝ աջ, և սեղմում «Վիվառո»-ի առաջարկած պատուհանը. բացվում են խաղեր: Կոնկրետ «Պոկեր»-ը առաջարկվում է դերասան Հովհաննես Ազոյանի դեմքով, մյուսներն այլ լուծումներ ունեն: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է հնարավոր հեռակառավարման վահանակի միջոցով շահումով խաղերը դարձնել հասանելի հենց տնից: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը: 

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տալիս, որ կարելի է այդ ժամանակը օգտագործել՝ համացանցում ինչ-որ բան սովորելով, գիրք կարդալով, բայց հաստատ ոչ տանը նստած կազինո խաղալով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ շահումով խաղերի գովազդը հենց արգելվի լրատվական կայքերում, խաղամոլության դեմ պայքարը կհաջողի:

ՔՊ-ական պատգամավորները, երբ ազատ ժամանակ են ունենում, խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ինչ-որ օրենքներ են բերում: Գևորգ Պապոյանն էլ ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: Թերևս այդ օրենքն էլ դեռ չի գործում. «Վիվառո» անունով հեռուստաալիքը դեռ կա: 

Մինչդեռ, Գևորգ Պապոյանը շարունակում է ընդգծել, որ կայքերից շահումով խաղերի գովազդները արգելելը վարչապետի ուղիղ հանձնարարությունն է: 

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում. Ազգային ժողովի կողմից ընդունված տարբեր սահմանափակումներից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել: 

Խոսենք թվերով. 2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։

Սա պատմական ռեկորդային թիվ է, ու սա է հեղափոխական թիմի սիրողական պայքարը խաղամոլության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հայտարարում էր, թե  իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել: 

«..Բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։