Լավ մնացեք, ձեր մասին եմ մտածում. Վագիֆ Խաչատրյանը նամակ է ուղարկել ընտանիքին․ «Ազատություն»
Հուլիսի վերջին Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին։ Դուստրը՝ Վերան, Վայոց ձորից այսօր հասել էր Երևան, որ ստանա, գրում է «Ազատությունը»։
«Նամակ գրել ենք, հեռախոսազանգ ենք մեկ անգամ ունեցել օգոստոսի 31-ին: Ճիշտ է՝ շատ կարճ տևեց, բայց դե ունեցել ենք: Շատ բան չի պատմում, շատ կարճ է գրում ինքը, էնքանով, որ ասում է՝ լավ մնացեք, ձեր մասին եմ մտածում, ուրիշ ոչ մի բան չի գրում ինքը», - ասել է Վերան:
«Նա՝ մեզ, մենք իրեն ենք հուսադրում, որ հեռու չէ օրը, երբ տուն կգա», - ասում է դուստրը, որ արդեն երկու ամիս է հորը չի տեսել։
«Վիճակը բավարար է, իրեն լավ է զգում, ասում են, դեղեր է ընդունում, 3-անգամյա սնունդ», - նշել է դուստրը: