ԿԽՄԿ աշխատակիցները հակամարտության հետևանքով տուժած անձանց հոգեսոցիալական աջակցություն են տրամադրում
Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ, շուրջ երեք տարի է ՀՀ մարզերի սահմանամերձ գյուղերում իրականացնում է հոգեսոցիալական աջակցություն՝ նպատակ ունենալով պահպանել և բարելավել հակամարտության հետևանքով տուժած անձանց (մասնավորապես՝ կանանց) հոգեկան առողջությունը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։