Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. Պուտին
Հասարակություն

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է հակակոռուպցիոն ռազմավարության մասին համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ.տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Վերոնշյալ ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն: Օժանդակությունը հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձրակարգ միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն՝ ճանապարհային քարտեզի ստեղծման և գերակա ճանաչված՝ կրթության, պետական եկամուտների, առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնությունները կընդգրկեն 2016 թ. փետրվարի 5-ից 2017 թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Կառավարության ղեկավարը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է: «Մեր մոտեցումները համընկնում են, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն ունենանք: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ ջանքերը Հայաստանի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում և կարևորում ենք շարունակական համագործակցությունը», – նշել է վարչապետը: