ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Արխիվ

ՀՅԴ-ն բրուցելոզից, դաբաղից հեռու անվտանգ արոտավայր է ուզում

Դաշնակները ամենապատասխանատու պահին դավաճանում են Հայաստանն ու հայ ժողովրդին: Ժամանակին ՀՅԴ- ի մասին մոտավորապես այսպես է արտահայտվել անվանի գրող Եղիշե Չարենցը: Բայց հարցը հիմա ոչ թե Չարենցն է, այլ այն, որ երբ դաշնակները դավաճանում են, ուրեմն պահը լուրջ է ու պատասխանատու:

Իսկապես, սպասվելիք խորհրդարանական ընտրությունները հայ ժողովրդի ու Հայաստանի համար, այն էլ այսօրվա ահագնացող արտագաղթի ու աղքատության ֆոնին, բավականին լուրջ ու կարևոր են: Կարևոր այս պահին հին ընկերները կրկնում են իրենց 120 տարվա պատմության սխալը:

Այսօր ընդամենը հինգ պատգամավոր ունեցող դաշնակցությունը փորձում է խաղի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ, մի քանի աթոռ ու էլի ինչ որ բան ունենալու ակնկալիքով: Ասում են` ախորժակը ուտելուց է բացվում: Բայց պարզվում է` դաշնակները, օրինակ, Արմավիրի մարզում ախորժակի անկում են ապրում, դրա համար էլ այդ մարզի մարզպետի պաշտոնը չեն հավանում: Խնդիր ունեն նաև մշակույթի նախարարի պաշտոնի հետ: Այստեղ ուտելուց հետո մարսողության երաշխիք չկա կամ էլ այդ պաշտոնում փող չկա: Մի խոսքով դաշնակները անվտանգ արոտավայր են ուզում `դաբաղից, բրուցելոզից հեռու` մարսողության բացարձակ անվտանգ երաշխիքներով: Իսկ որ դաշնակները կորցրել են չափի զգացումը, և որ նրանց ախորժակը չի ողջունում Սերժ Սարգսյանը, դա ակնհայտ է հենց կոալիցիա կազմելու ձգձգումով:

«Հանուն ազգային շահերի» անվան տակ դաշնակները զբաղվում են և բիզնեսով, և սրճարաններում օդ են կրակում, ընտրություններ կեղծում եւ դրա դեմ պայքարողներին «ազգի դավաճան» հռչակում: Թվում էր, թե դաշնակները պետք է հավերժ երախտապարտ լինեին Ռոբերտ Քոչարյանին, բայց այսօր իրենց երախտագիտությունն արտահայտում են Քոչարյանից փախնելով և ընդառաջ գնալով նոր իրավիճակին, որը թելադրում է իշխող ուժը: Դաշնակների սերն ու հնազանդությունը առ Սերժ Սարգսյան այսօր պայմանավորված է մտավախությամբ:

Չհնազանդվելու դեպքում իշխանությունը նրանց կկանչի ու դեմ կտա Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որը ստորագրել են դաշնակները: Իսկ, ըստ այդ պայմանագրի, Հայաստանը իրավունք չուներ զինված ուժեր ունենալ, երկաթուղին անցնում էր Թուրքիայի հսկողության տակ: Միայն այս պայմանագրով կարելի դաշնակներին ցույց տալ իրենց իրական տեղն ու գրողի ծոցն ուղարկել ժողովրդի հաշվին օրեցօր մեծացող նրանց ախորժակը: