Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Քաղաքականություն

Պուտինի այս հայտարարությամբ պատերազմի մեղքը բարդվում է հայկական կողմի վրա, այնինչ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ այն եղել է իր կյանքի առաքելությունը. ադրբեջանագետ

Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը և պատերազմի մեղքը բարդվում է հայկական կողմի վրա։ Այնինչ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ այն եղել է իր կյանքի առաքելությունը։ Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին:

Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի այն, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը բարդվում է հայկական կողմի վրա:

Ու ի՞նչն է ուշագրավ ու խնդրահարույց, որ և՛ ՌԴ ղեկավարությունը, և՛ ՀՀ ղեկավարությունը իրենց հայտարարություններով՝ իրար հաշվին ալիբի ստեղծելով մաքրել են Ալիևին ագրեսորի պիտակից, դա էլ այն դեպքում, երբ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը:

Հայաստանի ղեկավարի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության պահով պետք է շեշտել, որ այո Փաշինյանը շատ վտանգավոր ու վնասակար քայլ է արել, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև՝ ՀՀ–ն Վրաստանին ու ՀՀ–ն Իրանին կապող միջպետական ճանապարհների մասով: Բայց, նախ, դա միայն քաղաքական հայտարարություն է, երկրորդ՝ դա չի չեղարկել նոյեմբերի 9—ի թուղթը, որի երաշխավորն ու «քավորը» հենց ինքը Վլադիմիր Վլադիմիրիչն է:

Այն, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը դա բացառապես ՌԴ թերացումն է՝ համեմված Փաշինյանի ստեղծած ալիբիով:

Փաստացի, ՌԴ ղեկավարը խոստովանում է, որ իրենք հարցերը լուծում են երկկողմ կարգով Ադրբեջանի հետ: Այստեղ, անխոս, ՀՀ–ի մեղքը հսկայական է, ես բազմիցս նշել եմ՝ հրաժարվելով Արցախից, ՀՀ ղեկավարությունը իրեն դուրս է դրել ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ–ի հետ կապված կարևոր որոշումների ընդունման գործընթացից: Մեր՝ չդադարող անկայուն ու պայթունավտանգ վիճակը հենց դրա հետևանք է:
Փաշինյանի՝ երեկվա ու Պուտինի՝ այսօրվա հայտարարություններից հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իրենք փոխադարձաբար իրար ձեռնտու ու հարմար են, իրենք միշտ ստեղծում են կեղծ ալիբիներ միմյանց համար՝ Արցախի հարցը իբրև գցելով իրար՝ իսկ իրականում՝ միմիայն Ալիևի գրպանը:

Ալիևն էլ որևէ ուրիշի գրպանը դա չի գցում, շատ ուրախությամբ ընդունում է Պուտինի ու Փաշինյանի «պասերը»:

Իսկ արևմտամետության շղարշը, տասնամյակներ շարունակ անցկացվող ու որևէ էական բան չպարունակող հայ–ամերիկյան զորավարժությունները թոփ թեմա սարքելը ուղղակի արտաքին կեղծ քարոզչություն է, որին շատերը խաբվում են: Պուտինն ու Փաշինյանը այդ ամենի հետևում շատ լավ էլ ձեռք ձեռքի տված աշխատում են ու հաստատ ոչ ՀՀ–ի ու Արցախի օգտին...»,- մասնավորապես գրել է նա։