Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Տնտեսություն

«Թքած ունենալու արվե՞ստ», թե՞ պարզապես չիմացության ու սխալ կառավարման հետևանք․ ո՞վ է մեղավոր՝ խցվողնե՞րը, թե՞ խցկողները․․․

Այն, որ կապույտ ու կանաչ ավտոբուսները Երևանում փոխարինեցին իրենց դարն ապրած գազելներին, բավականին հուսադրրող էր ու դրական միտում ուներ։ Սակայն այն, ինչ եղավ հետո, մեծ հիասթափություն առաջացրեց։

Երեկ էլ՝ սեպտեմբերի 11-ին, իրեն արդեն Երևանի քաղաքապետի աթոռին պատկերացնող Ավինյան Տիգրանը հայտարարեց, թե պետք է ներմուծվեն ևս 250 էլեկտրոավտոբուս։

 «Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել»։

Իհարկե, կարևոր է լավ ավտոբուս ունենալ, բայց երևի Ավինյանը լավ չի պատկերացնում ու չի հասկանում, որ տրանսպորտի խնդրի կարգավորման հարցում էականը ոչ թե ավտոբուս ներմուծելն է, այլ դրանց ժամատախտակը կարգավորելը։ 

Այս անգամ չանդրադառնանք նրան, թե ինչ խնդիրներ են առաջացնում միանգամից 2 կամ 3 ավտուբուսի (երբեմն 4-5) կայանումը կանգառում, որը Երևանի ղեկավար կազմը չի հաշվարկել, այլ միանգամից անցնենք վերը ներկայացված խնդրին։

Սկզբնական շրջանում ներմուծված ավտոբուսներն աշխատում էին 5-7 րոպե միջակայքով, սակայն այժմ դրանք ավելի ուշ են գալիս։ 

Առանց չափազանցնելու, որոշ երթուղիներ սպասարկող ավտոբուսների կարելի է սպասել 25-40 րոպե, ու հետևաբար դրանք գալիս են արդեն լցված։

Հատկապես առավոտյան ու երեկոյան պիկ ժամերին վարորդի ու ուղևորների վեճերն անխուսափելի են։

Չնայած այն բանին, որ ավտոբուսը ծանրաբեռնված է, ամեն կանգառում վարորդն իր սրբագույն պարտքն է համարում տեղից բացականչել․ «ժողովուրդ, խտացեք», «առաջացեք», «էս ինչ մարդ եք արա», «մի քիչ առաջ գնացեք», ու կապ չունի, որ այդ ժողովուրդն այնքան է խտացել, որ մեկը մյուսի գիրկն է բարձրացել, մյուսը մեկ ուրիշին այնքան մոտ է, որ իր մարմնով է պահում արդեն։

Ու տրամաբանական է, որ վարորդի անտեղի կոչերին պետք է հետևեն՝ «էլ ուր առաջանք», «էս անտերը հո բեզռազմեր չի», «էլ տեղ չկա», «հետևից հեսա դուրս ենք գալու»․․․ արձագանքները։

Ու հետո կողմերից մեկի նյարդերը տեղի են տալիս, ու սկսվում է վիճաբանությունը։ Ստացվում է, առանց այն էլ երկրի վիճակից ու օրվա հոգսերից կռացած մարդիկ այժմ էլ վարորդի հետ ունեցած վեճից են նոր բացասական լիցքեր ստանալու՝ այդպես էլ չպարզելով, թե ով էր մեղավոր՝ վարո՞րդը, որ ուզում է մարդկանց խցկել, թե՞ ուղևորը, որն ուզում է ամեն կերպ խցկվել․․․

Իսկ այդ ընթացքում, իրական մեղավորներն արդեն սեփական կամ ծառայողական մեքենաներով, հանգիստ հասնում են աշխատավայր ու թիկն տալիս աթոռին՝ շառից-փորձանքից հեռու։ Հարկ եղած դեպքում էլ հայտարարում, թե՝ կարևորը ավտոբուս բերելն էր, ու հերն էլ անիծած, թե ինչպես է կարգավորվելու դրանց աշխատանքը, որպեսզի նպատակին ծառայեն ու քաղաքացիների համար նոր խնդիրներ չստեղծեն։

Մյուս կողմից էլ, այս ամենը հնարավոր է ոչ թե «թքած ունենալու արվեստ»-ի ժանրից է, այլ պարզապես չիմացության ու սխալ կառավարման հետևանք։ Բայց ավելի ցավալին այն է, որ, ըստ ամենայնի, այս սխալ ու անգրագետ կառավարումն ընտրություններից հետո դեռ 5 տարի ուղեկցելու է երևանցիներին։

Արմինե Մկրտումյան