Սոչիից Օմսկ թռչող Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել (տեսանյութ)
Սոչիից Օմսկ թռչող Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հիդրավլիկ համակարգի ձախողումից հետո անձնակազմը գնահատել է իրավիճակը, որ վայրէջքին չի բավարարի Տոմսկի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը, և նրանք ամբողջ արագությամբ դուրս կգան դրա սահմաններից, ինչը կհանգեցներ սարսափելի ողբերգության:
Ինքնաթիռում եղել է 170 մարդ, որից 23-ը՝ երեխա։ Անձնակազմի հետ կապ է հաստատվել։ Բոլոր ուղևորները տարհանվել և տեղավորվել են մոտակա բնակավայրում: