ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Արման Թաթոյանի թեկնածությունը
ՀՀԿ խմբակցության նիստում, այսօր՝ փետրվարի 5-ին, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Թեկնածությունն առաջարկել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որը հաստատվել է: Նիստին ներկա է եղել նաեւ Թաթոյանը:
ՀՀԿ խմբակցության նիստից հետո Արման Թաթոյանը նշել է, որ ինքն ընդամենը թեկնածու է:
Նշենք, որ ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջարկված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավորները ընտրելու են թեկնածուներից որեւէ մեկին եւ ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում: