Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ռուսական հումանիտար օգնությունն անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և հասել Ստեփանակերտ (լուսանկարներ և տեսանյութ)
Ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն անցել է Ակնայի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ։ Այս մասին գրում է APA լրատվականը։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որում, ըստ Բաքվի, հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատում է անցակետը:
Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ, որոնցում ռուսական բեռնատարն արդեն Ստեփանակերտում է: