Կիմ Չեն Ընը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրությունում։