Ե՞րբ աշակերտները կստանան գրքերը. պարզաբանում է նախարարը
Դասագրքերի մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կլինի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դասարանների դասագրքերը ինչպես նախապես պլանավորված էր, եղել են դպրոցներում, իսկ այլ դասարաններում, քանի որ նոր չափորոշիչներ են և ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը եւ մոտեցումները, որոշակի ժամանակ պահանջեց այդ աշխատանքը, բայց դրանց մի մասն էլ դպրոցներում է»,- նշեց նախարարը: