Թուրքիայի վարչապետի դեմ մահափորձ է արվել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան անցումից հետո պայթյուն է որոտացել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Վարչապետն այսօր մեկնել է Թուրքիայի հարավարևելյան Մարդին քաղաք, որտեղ մասնակցել է կոնֆերանսի: Մարդինի Արթուկլու համալսարանում նա մասնակցել է երկրի նեսում ահաբեկչության դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ կոնֆերանսին:
Դավութօղլուի ավտոշարասյան Մարդինի կենտրոնական հրապարակով անցնելուց հետո պայթյուն է որոտացել: Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների պայթյունը առաջացել է ինքնաշեն ռումբի գործադրումից: Մեկ մարդ վիրավորվել է: