Արարատ֊Երևան տրանսպորտը գտնվում է խայտառակ վատ վիճակում. ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևան -Արարատ տրանսպորտի վիճակին։ Նա մասնավորապես գրել է.
«Լինելով Արարատ քաղաքի բնակիչ, և ամեն օր օգտվելով Երևան -Արարատ տրանպորտային միջոցից, հարկ եմ համարում տեղեկացնել, որ տրանսպորտը, որը մատակարարում է ԼԻԳԱ ՍՊԸ–ն, գտնվում է խայտառակ վատ վիճակում, քանի որ մի քանի օր է ինչ Գալակտիկա ՍՊԸ–ն այլևս չի սպասարկում Արարատ -Երևան երթուղին...
Հարկ եմ համարում նշել նաև, որ ամեն օր ուսանող երեխաներ են ուշագնաց լինում... Կխնդրեմ վերանայեք ու ձեզանից հասանելիք օգնությունը ցույց տաք ամբողջ Արարատի մարզի բնակիչներին,որովհետև այդ երթուղուց օգտվում էին՝ Արարատ քաղաքի, Ավշար, Այգավան, Ոսկետափ, Նոր Կյանք,Շահումյան համայնքների բնակիչները...
Կանխավ Շնորհակալություն»,–գրել է Շուշան Ալեքսանյանը։