ՀՀԿ-ն քննարկում է ՄԻՊ իր թեկնածուի հարցը
Ազգային ժողովում մեկնարկել է «Հանրապետական» խմբակցության նիստը, որտեղ քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրվող թեկնածուի հարցը:
ՀՀԿ-ի հավանական թեկնածուների մասին խոսելիս՝ հանրապետականները շրջանառում էին արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի անունը:
Այդ անունն են տվել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: