Իրաքն ու Թուրքիան համաձայնության չեն եկել Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման հարցում
Իրաքի նավթի նախարարության ղեկավար Հայյան Աբդել Ղանին ասել է, որ դեռևս չի հաջողվել Թուրքիայի հետ համաձայնության գալ Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Այս մասին հայտնում է INA գործակալությունը։
«Թուրքական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել թուրքական Ջեյհան նավահանգստով նավթի արտահանումը վերականգնելու վերաբերյալ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Իրաքյան Քրդստանի հանքավայրերից արտահանումը դեռ դադարեցված է։
Նրա խոսքով՝ Իրաքում նավթի արդյունահանման մակարդակը գերազանցել է օրական 4,23 մլն բարելը։