Մեծ Բրիտանիայում գրանցվել է այս տարվա ամենաշոգ օրը
Շաբաթ օրը Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը, հայտնում է Reuters-ը։
Նախնական տվյալները ցույց են տալիս առավելագույնը 32,7 աստիճան Ցելսիուս՝ (90,9 աստիճան Ֆարենհեյթ) Հիթրոու օդանավակայանում:
Այս տարվա նախորդ առավելագույն ցուցանիշը եղել է 32,6 աստիճան Ցելսիուս, որը գրանցվել է հինգշաբթի օրը։
Օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը արդեն վեցերորդ օրն անընդմեջ է, որ Մեծ Բրիտանիան գրանցել է 30C-ից բարձր ջերմաստիճան, ինչը տարվա այս եղանակի համար միջինից շատ բարձր է։