Ռուսաստանն Ակնայի ճանապարհով հումանիտար օգնությամբ լի բեռնատար է ուղարկել ԼՂ
Ադրբեջանի Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր Խաչի համագործակցությամբ ռուսական կողմը 1 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հումանիտար օգնությունն ուղարկել է ՌԴ կառավարությունը: Այն, ըստ լրատվամիջոցների, Բարդայով շարժվել է դեպի Ակնա (Աղդամ), հետո մեկնելու է Ասկերան և Ստեփանակերտ։
Բեռնատարը անցել է ռուս-ադրբեջանական սահմանը ժամը 14:30-ին և նախատեսում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։