Նոր թիմի կազմում Մարկոս Պիզելին երկու գոլի հեղինակ է դարձել
Սաուդիան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Իտհադը» 6:2 հաշվով ջախջախել է «Ալ Ռաեդին»: «Ալ Իտհադի» կազմը հունվարին համալրել է Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Պիզելին առանց փոխարինման մասնակցել է կայացած խաղին և երկու անգամ գրավել է հակառակորդի դարպասը, որոնցից մեկը մկրատաձև հարվածով:
Առաջին խաղակեսի վերջնամասում նա շրջադարձ հարվածով է գրավել հակառակորդի դարպասը: