Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»
Մամուլ

Արարատի մարզպետը մեքենա է գնել ու բնակարան նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նրա ընտանիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թևոնյանը ևս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, և մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին. երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թևոնյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։

2019 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ նույն տարվա արտադրության, Toyota մակնիշի։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 400 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 843 հազար դրամ, որից 11 մլն 52 հազարը ՀՀ Արարատի մարզպետարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 791 հազարը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրություն։
Մարզպետի կնոջ՝ Նանե Մարտիրոսյանի հայտարարագրում ևս ներկայացված է Արաբկիր վարչական շրջանում նվիրատվություն ստացած բնակարանը։ Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 346 հազար դրամ, որից 2 մլն 106 հազարը աշխատանքի վարձատրություն է Արարատի բժշկական կենտրոնից, որտեղ Մարտիրոսյանն աշխատում է որպես բժիշկ-ճառագայթաբան։

Եկամտի մյուս մասը՝ 3 մլն 240 հազարը, վարձակալության դիմաց ստացված վճար է, գործարքի մյուս կողմը Արարատի բժշկական քոլեջն է։
Ռազմիկ Թևոնյանը՝ մարզպետի հայրը, հաշվետու տարվա ընթացքում ստացել է 56 մլն 509 հազար դրամ տարեկան եկամուտ։ Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա ստացել է 1 մլն 364 հազար դրամ Երասխի գինու գործարանից, 1 մլն 144 հազար՝ ՀՀ Արարատի մարզպետարանից, և 54 մլն դրամ՝ շուկայից, ըստ երևույթին, գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունքում, քանի որ մարզպետի հայրը կարծես սեփականաշնորհել է Արարատի Արալեզ համայնքի բոլոր մշակելի ցանքատարածությունները։

Նա հայտարարագրել է 17 անշարժ գույք, այդ թվում ՝ 8 միանձնյա սեփականությամբ հողամաս, 6 միանձնյա սեփականությամբ բազմամյա տնկի, 2 համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն՝ միանձնյա սեփականությամբ։
Հողամասերը ձեռք են բերված տարբեր ժամանակահատվածներում, հիմնականում՝ երբ հայրն էր մարզպետ կամ որդին։

Ռազմիկ Թևոնյանի հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 707 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 238 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 65 մլն դրամ։

Մարզպետի հետ համատեղ բնակվող Ռուզան Մարգարյանը՝ մայրը, հայտարարագրել է Ռազմիկ Թևոնյանի հետ համատեղ սեփականությամբ 1 հողամաս և անհատական բնակելի 1 տուն, 1 միանձնյա սեփականությամբ հողամաս։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 947 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Արփի» գինու գործարանից։ Ըստ Սեդրակ Թևւոնյանի հայտարարագրի՝ Մարգարյանը «Գինեթաս» ՍՊԸ-ի տնօրեն է։
Քերոբ Թևոնյանը՝ մարզպետի եղբայրը, հայտարարագրել է 2 հողամաս և հասարակական նշանակության մեկ շինություն։

Նա հայտարարագրել է 2020 թվականին ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 371 հազար դրամ, որից 371 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես ապրանքագետ։ 15 միլիոն դրամը վարկ է «Ակբա բանկ» ԲԲԸ-ից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում