Թուրքիայի մարզադաշտում սուլոցների ներքո է Հայաստանի ազգային օրհներգը հնչել
Հայաստանի ազգային օրհներգը հնչել է Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում, որտեղ այս րոպեներին ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը:
Թուրքիայի երկրպագուները սուլել և աղմկել են Հայաստանի օրհներգի ժամանակ։
Ականատեսների խոսքով՝ մարզադաշտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ ավելորդ միջադեպերից խուսափելու համար։
Նշենք՝ Թուրքիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի։