Սեյրան Օհանյանը հանդիպել է իրանցի գործընկերների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Իրանի Իսլամական Հանրապետության իր գործընկերների հետ քննարկել է սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարության հետ: