ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
Հասարակություն

Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2023թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 19:30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Վարդանանց փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է Գարիկ Գալեյանը։ Վերջինս իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության բաժին: 

Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։  

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի 48-ամյա բնակիչ Գ.Գալեյանը, եղբոր և մի խումբ անձանց հետ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, օգտագործելով այն առիթը, որ վավերագրական ֆիլմի նկարահանումների իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող Դ.Ս.-ն չի կատարում նկարահանումները դադարեցնելու իր պահանջները, նրան ցուցարարների, լրագրողների, ոստիկանների մոտ ստորացնելու նպատակով, իր ձեռքում գտնվող շշի պարունակությունը ցուցադրաբար լցրել է վերջինիս գլխին: Այնուհետև իր եղբոր և մի շարք անձանց հետ հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ հարձակվել են Դ. Ս.-ի վրա, պատռել նրա վերնաշապիկը, բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: 

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Գ. Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ 

Միացված վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանին նոր մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով։   

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա խախտել է ազատության մեջ մնալու պայմանը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: