Պարզ քաղաքական հաշվեհարդար է Գարիկ Գալեյանի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ այցելել է ձերբակալվածների պահման վայր, խոսել Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի հետ: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Գալեյանի տրամադրությունը բարձր է, ընկճված չէ։
«Պարզ քաղաքական հաշվեհարդար է պարոն Գալեյանի նկատմամբ։ Այս իշխանությունները, բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են արտահայտվում, գործունեություն են ծավալում, ապօրինի հետապնդում են։ Դա գաղտնիք չէ։ Այսօր այն գործն էլ, որ փորձում են կարել, դրա շրջանակներում է»,- ասաց պատգամավորը։