Շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատը․ (ուղիղ միացում)
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սկսվել է Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվել են հրավիրված վկաներից 4-ը: Այս անգամ դատակոչված վկաների թիվը 16-ն է:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել: