Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: