Փաշինյանը հերթական հոգեվարքի մեջ է. զոհվածի այրի՝ Գարիկ Գալեյանի ձերբակալության մասին
«Փաշինյանը հերթական հոգեվարքի մեջ է։ Ես չլինեմ, Գարիկը չլինի, ուրիշն է լինելու, մենք չենք նստելու, մենք չունենք հայրենիք կորցնելու»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի այրին` Արուս Հարությունյանը: Նա մյուսների հետ եկել էր սատարելու Գարիկ Գալեյանին:
Զոհվածների հարազատները համոզված են՝ իշխանությունը ու մասնավորապես Փաշինյանն իրար են խառնվել, երբ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել առ այն, որ սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին:
«Իրենց աթոռը պահելու համար իրենք... Ես չեմ զարմանա, եթե թուրքը դրսից ջարդի, իրենք էլ ներսից ջարդեն ժողովրդին։ Այս ժողովուրդը թմբիրի մեջ է, դեռ չի հասկանում` իրենց գլխին ինչ է գալու, թող մեզ տեսնեն, ու ամենը զգա իր կաշվի վրա»,- ասաց Արուս Հարությունյանը: