Զոհված զինծառայողի հայրը ձերբակալվել է 2 արարք կատարելու համար. փաստաբան (տեսանյութ)
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2 արարք կատարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- ասաց նա: