Հռոմի պապը պրոռուսական դիրքորոշում ունի. Կիևում բացառել են Սուրբ Աթոռի միջնորդությունը
Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ուկրաինական «Channel 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Վատիկանի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իբր ռուսամետ դիրքորոշման պատճառով։
Օգոստոսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեսաուղերձով դիմել է Սանկտ Պետերբուրգում Կաթոլիկ երիտասարդության համառուսաստանյան հանդիպման մասնակիցներին։ Ուղերձում նա երիտասարդ ռուսներին անվանել է մեծ Ռուսաստանի ժառանգներ և հորդորել չմոռանալ այս ժառանգության մասին՝ մասնավորապես հիշատակելով Պետրոս I-ին և Եկատերինա Երկրորդին։ Այս հայտարարություններն առաջացրել են պաշտոնական Կիևի քննադատությունը։
Կիև-Գալիցիայի գերագույն արքեպիսկոպոս Սվյատոսլավն (Շևչուկ) ասել է, որ Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցին ակնկալում է «իրավիճակի բացատրություն Սուրբ Աթոռից, որպեսզի կանխի պոնտիֆիկոսի խոսքերի և մտադրությունների շահարկումը»:
«Սա, իհարկե, լիովին չգիտակցված, բայց զրոյացնում է Սուրբ Աթոռի հեղինակությունը: Երկրորդը ցանկացած միջնորդական առաքելության բացարձակ զրոյացումն է, որը կարող էր կատարել Վատիկանը... Վատիկանը չի կարող որևէ միջնորդական գործառույթ ունենալ, քանի որ դա կլինի գործառույթ, որը կմոլորեցնի Ուկրաինային կամ արդարադատությանը: Նա բոլորի համար լիովին ակնհայտ արդեն պրոռուսական դիրքորոշում է զբաղեցնում»,- ասել է Պոդոլյակը։