Թուրքիայում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ահաբեկչություն իրականացնելու փորձի համար 5 մարդ է բերման ենթարկվել։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկան։
Նա նշել է, որ ձերբակալվածները զբաղվել են առաքման գործունեությամբ։ Երբ ահաբեկիչները բերման են ենթարկվել, նրանց մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ և զենք։