Զախարովան՝ Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի կալանավորման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Sputnik Армения»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի կալանավորման հետ կապված լուրերը՝ որակելով այն սադրանք։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Զախարովայի՝ դա նպատակ ունի խաթարել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ։