Լրագրողի ձերբակալությունը, հայ-ռուսական մեդիաֆորումի ֆոնին, պետք է հիմնավորվի․ Россия Сегодня
«Россия Сегодня» մեդիա խումբը տեղեկացված է Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին լուրով, հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ РиаНовости-ին հայտնել են մեդիախմբի մամուլի ծառայությունից․
Լրագրողի ձերբակալությունը, հատկապես հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ֆոնին, հիմնավորումներ է պահանջում,- ասվում է հաղորդագրության մեջ․
«Ակնկալում ենք քննության օբյեկտիվություն ու անաչառություն։ Հնարավոր սադրանքները, Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների միջեւ բարեկամության խաթարմանն ուղղված սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն»։