Բերման ենթարկված Sputnik Արմենիայի սյունակագիրը հայտնի երգիչ Արամոյի եղբայրն է, Քեոսայանի ազգականը
Երեկ գիշեր Գորիսում բերման ենթարկված Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանը հայտնի երգիչ Արամոյի եղբայրն է, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ լրագրող Տիգրան Քեոսայանի ազգականը։
Նա այժմ գտնվում է Քննչական կոմիտեում։
Նշենք՝ Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական գնահատականներ կան։