Նախագահն ուզում է ՀՅԴ-ին Քոչարյանի տակից հանել. Աղասի Ենոքյան. (տեսանյութ)
Հանրապետականն ունի հստակ մեծամասնություն և նրան պետք չէ կոալիցիան, պարզապես ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին Քոչարյանի տակից հանել:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Բացի այն, որ դաշնակցությունը հնարավորություն կունենա բյուջեին ավելի մոտ լինել, կա նաև մարզպետարաններին ու մարզերի ձայներին ավելի մոտ լինելու խնդիրը»,-ասաց Ենոքյանը:
Աղասի Ենոքյանի դիտարկմամբ` սենտիմենտալություն է այն տեսակետը, թե կոալիցիայի առաջարկով ու ՀՅԴ-ին պորտֆելներ տրամադրելով՝ Սերժ Սարգսյանը վարձահատույց է լինում դաշնակցությանը՝ ընդդիմադիր քառյակը քանդելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում