Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբ
Հասարակություն

Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10,417 ուսանող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ: Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության ու ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթության  բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում բարեփոխումների և փոփոխությունների ակտիվ շրջան է:

«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իրականացվող և նախատեսվող փոփոխություններից բխող շատ անելիքներ ունի:  Ամենակարևոր նպատակը, որին պետք է փորձենք հասնել, կրթության որակի բարձրացումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ մշակման փուլում է գտնվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեն մի շարք փորձարկված և դրական արդյունքներ արձանագրած ծրագրեր:

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ աշխատաշուկային ու ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրմանը, ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածությանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը և այլն:

«Եթե խոսում ենք կրթության որակի փոփոխության մասին, ապա առաջնահերթ այդ որակը կապահովվի տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այժմ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մասնագիտությունների ցանկի վերանայման ուղղությամբ: Պետք Է պատրաստենք տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագետներ. սա առաջնային խնդիր Է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսօր որոշ հաստատություններում դեռևս գործում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ աշխատաշուկայում պահանաջարկ չունեն:

Անդրադառնալով ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածության հարցին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք բավականին ծանրաբեռնված են, բայց կան նաև թերբեռնված հաստատություններ, որը մտահոգիչ  է:

«Այժմ իրականացնում ենք քարտեզագրում և փուլ առ փուլ անցնում տարբեր մարզերով, համայնքներով ու բնակավայրերով՝ հասկանալու տիրող իրավիճակը: Փոքր բնակավայրերում  կան զուգահեռաբար գործող և նույն մասնագիտությամբ կրթություն իրականացնող մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք բոլորն էլ աշխատում են թերբեռնված խմբերով, որն արդյունավետ լուծում չէ»,- ասել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար առաջնային խնդիրը ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումն է. «Որքան էլ խոսենք նոր ծրագրերի և դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման մասին, այնուամենայնիվ պայմաններն ու ուսումնառության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը շատ կարևոր են: Ներկայում ՄԿՈՒ ոլորտի մի քանի հաստատություններ արդեն իսկ կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման փուլում են, ու այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման խնդրին՝ ընդգծելով, որ այն կարևորվում է կրթական բոլոր մակարդակներում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարվանից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն էր տրված նաև ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

«Առաջիկայում նախատեսում ենք ներդնել վերապատրաստման և ատեստավորման նոր համակարգ տարբեր ոլորտային մասնագիտությունների համար: ՄԿՈՒ ոլորտը, իհարկե, շատ բարդ է, քանի որ կրթական այս կամ այն ծրագրի դասավանդումն իրականացնում են ոլորտային նեղ մասնագետները, որոնց մասնագիտական կարողության զարգացումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Յուրաքանչյուրի համար վերապատրաստման առանձին ծրագիր պետք է մշակվի, որի համար պահանջվում է ծավալուն աշխատանք: Վերլուծում ու վեր ենք հանում նաև այն ոլորտները, որոնք առաջնահերթ են: Սա մեզ համար շատ կարևոր գործընթաց է. մասնագիտական որևէ ոլորտ վերապատրաստման, ատեստավորման և դրան համապատասխան խրախուսանքի հնարավորություններ ունենալու պետական համընդհանուր մոտեցումից դուրս չի մնալու: Իհարկե, բոլոր ոլորտներն են կարևոր, բայց այս պահին կան ոլորտներ, որտեղ մենք մասնագետների սով ունենք, և պետական ուշադրությունն այդ ուղղությամբ ավելի նկատելի է լինելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում կրթաթոշակի տրամադրման նոր կարգին, որն ուժի մեջ է մտել այս ուստարվանից: Նոր կարգով՝  պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի նախատեսվում է հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթաթոշակը պետք է չդառնա միակ գրավչությունը դիմորդների համար՝ կոնկրետ մասնագիտություններ ընտրելու առումով:

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն անդրադարձել է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության կարգին: Նրա խոսքով՝ գործընթացի կազմակերպման գլխավոր պահանջը լինելու է այն, որ անվճար տեղերի հատկացման համար ներկայացված հայտերը լինեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և լիարժեք հիմնավորված. «Հայտերը պետք է որոշակի վերլուծություն պարունակեն այն մասին, թե որո՞նք են տվյալ բնակավայրում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, արդյոք կա՞ն համապատասխան գործատուներ: Այս ամենը պետք է շատ հիմնավորված և փաստարկված ներկայացնել»:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը ներկայացրել է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:

Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններին նախնական արհեստագործական ն կրթական ծրագրերով  այս տարի տրվել է 3270 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 2463 ուսանող: Վճարովի համակարգ է ընդունվել 643 ուսանող, ընդհանուր առմամբ՝ արհեստագործական կրթական ծրագրերով ընդունվել է 3106 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրով տրվել է 6041 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 5552 ուսանող: Կրթական այս ծրագրով վճարովի համակարգ է ընդունվել 5865 ուսանող: Ընդհանուր առմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10,417 ուսանող:

Խորհրդակցության ընթացքում քոլեջների և ուսումնարանների տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են գերակա մասնագիտությունների ցանկին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը, հաստատությունների ենթակառուցվածքների և շենքային պայմանների բարելավմանը. ծավալվել է բովանդակային քննարկում:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հանդիպումները և վստահություն հայտնել, որ դրանք կկրեն պարբերական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։