Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբ
Հասարակություն

Անվերջ նողկալի կրքեր ու ճղճիմ բարքեր Բրյուսովում․ քաղաքական անթաքույց հաշվեհարդա՞ր. Լիլիթ Գալստյան

Հուլիսի 6-ին Բրյուսովի անվ․ պետական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնից էլ նամակով ստանում եմ նոր ուսումնական տարվա դասացուցակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա նաև նշել է.

«Ուրախ եմ, որ հարգել են խնդրանքս․ այս տարի էլ դասերս երկուշաբթի են, երբ ԱԺ-ում սովորաբար նիստ չի լինում։ Մտածում եմ չորրորդ կուրսեցիները կուրախանան․ տարեվերջին խնդրում էին, որ շարունակենք միասին աշխատել։ Օգոստոսի 28-ին էլ մեկ այլ էլ․ նամակ եմ ստանում ամբիոնից․ հրավիրում են ամբիոնի նիստի։ Ասեմ, որ Բրյուսովում 0.25 դրույքով՝ անգլերեն-հայերեն գրական թարգմանություն եմ դասավանդում 2011-ից, ավագ դասախոս եմ, բ․գ․թ․, երկու տարի ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամ եմ եղել, թարգմանական և գիտական մի քանի ժողովածուի հեղինակ, Գրողների միության անդամ․․․

Ինչևէ, երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ըստ դասացուցակի համալսարանում եմ, ուսումնական տարվա համար պատրաստած նոր ծրագրով մտնում եմ լսարան, ու․․․դասացուցակում իմ անվան դիմաց այլ անուն է՝ մեր ամբիոնի հայցորդներից մեկի անունը․․․

Ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանից փորձում եմ հստակեցնել խնդիրը։ «Վատ բան ստացվեց․․․ 0.25 դրույքները կրճատելու հրահանգ կա վերևից» կարկամած պատասխանում է նա։ «Սա վերաբերում է անխտիր բոլորի՞ն»,-փորձում եմ ճշտել արդեն պատասխանից խուսափող տկն Գայանեից։

Ռեկտոր Դ․ Գյուրջինյանի կաբինետում եմ։ «Մենք այսդպիսի որոշում չունենք, ինչո՞ւ եք ինձ դիմում», անտեղյակ պեդանտի անհյուրընկալ խաղաղությամբ և հարցն իրենից օտարելու մարտավարությամբ պատասխանում է ռեկտորը։

«Այդ դեպքում ովքե՞ր են վերևները», համառում եմ և առաջարկում, որ հրավիրի արդեն դռների հետևում գտնվող ամբիոնի վարիչին։ Նա գալիս է և ասում, որ իրեն այդպիսի հրահանգ է տվել Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանը։ Իհարկե, միամիտ է պատկերացնել, որ դեկանն՝ առանց ռեկտորի հետ համադրելու կրթական-կառավարչական քաղաքականություն որդեգրելու և բանավոր որոշումներ կայացնելու ինքնուրույնություն ունի, բայց ինչևէ․․․

«Ես եմ այդպես որոշել, արտաքին համատեղման 0.25 դրույքներ մեզ պետք չեն, համ էլ համալսարանի բյուջեի վրա բեռ է», սեփական անվտանգության բարձիկների վրա համոզված, անբարեվարք ինքնավստահությամբ նետում է նոր բարքերին հարմարված ու դեկանի աթոռին հանգրվանած նախկին պրոռեկտորը։

Ակնհայտ ստին/այդպիսի որոշում չկա/ և անհեթեթությանը պատասխանում եմ, որ նույն և այլ ամբիոններում գիտեմ արտաքին համատեղմամբ, նույն դրույքաչափով դասավանդողների։ Ավելացնում եմ, որ իմ աշխատավարձը նույնքան է, որքան բուհում դասավանդող և գիտական աստիճան ունեցող ցանկացած դասախոսինը։ Ի դեպ, ամբիոնի մոտ 50 դասախոսներից գիտական աստիճան քչերն ունեն, իսկ գրական թարգմանական պրոդուկտ՝ մեկ-երկուսը։

Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։ 

«Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։ Կարծում եմ, որ կամայական որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքյին էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝ լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։

Եվ ահա այստեղ գալիս է անկեղծության պահը․ դեկան Մարգարյանը կորցնում է emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/, ընկնում նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու էքստազի մեջ և պայթում ․ «Բա լա՞վ ա, որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։ 

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․

Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդված կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարական։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության  չհիմնավորված և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը, դատարկ և կիսագրագետ թղթերի հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և օրենքի ու բազմաթիվ ընթացակարգերի խախտումով նախարարության տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հանաքած իր թեկնածուին։ 

Ու սա մտնում է լսարան, մտածում եմ ես ու հանգիստ խղճով դուրս գալիս շենքից։ Ես ձեզանից մեկը չեմ․ ես չեմ լռել, չեմ ծախվել, չեմ ստել, չեմ քծնել, Ճամբարափոխ չեմ եղել, չեմ հարմարվել, իրավունքն ու արդարությունն իմ համար անսակարկել են, սիրել եմ ուսանողներիս՝ գիտելիք ու բարոյական, համամարդկային արժեքներ փոխանցե։

Հետո իմանում եմ, որ այս վերաբերմունքին են արժանացել Բրյուսովի զավթման օպերացիայի ժամանակ չլռած, քաղաքական և քաղաքացիական կեցվածք ու ողնաշար ունեցող այլ դասախոսներ ևս․․․Հետո նաև իմանում, որ այլակարծների զտում նաև այլ բուհերում է տեղի ունենում։

Գուցե Հայաստանի կործանվող համապատկերում սա մի փոքր խճանկար է, էությամբ անբարո և ողորմելի խճանկար։

Բայց առաջին հայացքից միայն։

Խոսքը սոսկ առանձին վերցրած մարդկային ճղճիմ և քստմնելի բովանդակության ու որակների մասին չէ, խոսքը բարոյական բոլոր կարմիր գծերը հատած և այս ամենը բնականոն համարող համատարած միջավայրի մասին է, այսպիսի միջավայր գեներացնող ու այս միջավայրում անմնացորդ ծախվող տեսակի մասին է։ Էս տեսակի համար դրսևորվելու պոլիցայական «պարարտ» միջավայր է ստեղծվել նիկոլի Հայաստանում։

Ցինիկությունն ու ամենաթողությունն ամենուր է, բոլոր բնագավառներում։ Այս տեսակը նույնքան և ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին։ Այս տեսակը «շնորհիվ» նաև քաղաքական բանտարկյալներ ունենք։

Հայաստանում տեսակի կռիվ է, Հայաստանում ինքնության պայքար է, գոյաբանական պայքար, ու էդ պայքարը միայն սահմնին չէ, հիմա մեր մեջ է․․․։ Որոմը/թեփը/ ծածկել է ցորենը․․․

Ոչ նիկոլական Հայաստանում, որն հաստատ գալու է, պիտի զատենք , պիտի մաքրենք, թույլ չպիտի տանք, որ քաղաքական հայացքի, խղճի ու համոզմունքի համար բառիս բուն իմաստով կեղեքեն հասարակությանը։ Ոչ նիկոլական Հայաստանում նախ պիտի սկսենք հասարակությունն առողջացնելուց, հետո ուշ կլինի»։