Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Քաղաքականություն

Ուրուգվայում իշխող քաղաքական ուժն ընդունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող հռչակագիր

Ուրուգվայում իշխող «Ազգային կուսակցություն»-ն ընդունել է Արցախի ժողովրդի հետ համերաշխության և Ադրբեջանի կողմից շրջափակումը դատապարտող հռչակագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնական կայքը: 

Հռչակագրի հեղինակներն արձանագրում են, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկելու հետևանքով Արցախում առաջացել են կրիտիկական պայմաններ 120.000 բնակչության համար, որին Ադրբեջանն ամիսներ շարունակ ենթարկում է անմարդկային կացության՝ առանց դեղորայքի կամ սննդի հասանելիության, ինչպես նաև առանց էլեկտրաէներգիայի և վառելիքի:

«Իրավիճակը չափազանց լուրջ է, քանի որ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքներն ու ոտնահարում միջազգային փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման դրույթները։ Միջազգային դատական ատյանն Ադրբեջանից պահանջել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հռչակագրում։

Ուրուգվայի իշխող կուսակցությունը գտնում է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում արցախահայերի հանդեպ մշտական ​​ոտնձգություններին վերջ դնելն անհրաժեշտություն է։ Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ նման իրավիճակ, ոչ էլ կարող է անտարբեր լինել։ Ըստ այդմ՝ Միջազգային իրավունքն այս և ցանկացած այլ նմանատիպ իրավիճակում պետք է պաշտպանի սպառնալիքի կամ ուժի կիրառման դատապարտման և բացարձակ մերժման սկզբունքը:

«Հայ ժողովրդի հետ «Ազգային կուսակցության» մշտական ​​համերաշխությունը հիմք հանդիսացավ դեռ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի հռչակագրի ընդունման համար, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Ուրուգվայի հայ համայնքի հետ միասին մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ նրա պայքարում։ Միանշանակ մերժում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը գոյատևման վտանգի տակ է դնում 120․000 բնակիչների: Կոչ ենք անում մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը` Ադրբեջանից պահանջել հարգել Միջազգային հասարակական և մարդասիրական իրավունքը, վերջ դնել այս ծայրահեղ ծանր իրավիճակին»,- նշված է հռչակագրում։