Մակրոնի՝ Ադրբեջան այցելելու լուրերը բամբասանք են. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի դեսպանատունը բամբասանք է որակել այս շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջան կատարելիք այցի մասին լուրերը: Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մակրոնը կարող է հաջորդ շաբաթավերջին այցելել Հայաստան և Ադրբեջան։
Այցը, ըստ հրապարակումների, նախատեսված էր սեպտեմբերի 9-10-ը։