ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ներթափանցումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արևելյան Ասիայի գագաթնաժողովի ժամանակ մատնանշել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմականացման ռիսկերը՝ կապված ՆԱՏՕ-ի ներթափանցման հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Արևելյան Ասիայի 18-րդ գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Արևելյան Ասիայի ռազմականացման ռիսկերին՝ այս տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժերի և ենթակառուցվածքների ներթափանցման ֆոնին՝ Արևմուտքի կողմից ստեղծված ցանցային զսպման բլոկ մեխանիզմների հիման վրա։
Նշվել է նաև AUKUS առճակատման նախագծի խթանման մասին, որը նախատեսում է տարածաշրջանում միջուկային բաղադրիչով ռազմաստրատեգիական համալիրի տեղակայում։
Մինչ այս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ը փորձում է անկայունություն մտցնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։