Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության լուրերն արհեստական են. Վահան Բաբայան
«Դա ապատեղեկատվություն է և անհեթեթություն: Ես չեմ էլ ուզում ինչ-որ լուրջ մեկնաբանություններ անել նման անիմաստ խոսակցություններին»:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանն, ըստ որի` «ԲՀԿ-ականները, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թեւը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու գործընթաց իրականացնել»:
«Հերքելը թույլ է ասված, որովհետև նմանատիպ լուրերն ընդհանրապես արհեստական են ստեղծվում և մենք դրանք վերլուծության չենք ենթարկում»,-ընդգծեց նա:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Նաիրա Զոհրաբյանի «պաշտոնանկման» շուրջ հաճախ են սկսել նման լուրեր պտտվել, հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահը, դեմ գնալով իր կուսակիցներին, չցանկացավ կոալիցիա մտնել: