Վարժական հավաքներ կանցկացվեն հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը. կներգրավվի 2059 քաղաքացի
Կառավարությունն այսօր նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:
Այդպիսով՝ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար-գերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա-զորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ: