Բաքուն զորքեր է կուտակել ԼՂ-ում ու Հայաստանի հետ սահմանին, իրավիճակը պայթյունավտանգ է. Փաշինյան (տեսանյութ)
Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց նա։